Պատրաստվում ենք ավանդական հարսանիքի

27157134_1574968422618391_2092222515_n (1)Այսօր  ճամբարային հերթական օրն է: Մենք խմբով  ուսումնասիրում ենք  հայկական հարսանեկան ծեսը: Մի քանի օրից ագարակում տեղի է ունենալու ավանդական հարսանիք:
Երեկ մենք պատրաստում էինք հարսի և փեսայի զգեստները, տարոսիկները: Հարսի զգեստը ավանդական տարազ է, փեսայինը՝  նույնպես:
Իսկ այսօր մեր ջոկատը պատվելի Թամարի հետ  կարդում է հին հայկական ավանդական հարսանիքի ծիսակարգի մասին: Շատ հետքրքիր էր, ու շատ տեղեկություններ իմացանք: Իմացանք, որ հայկական ավանդական հարսանիքը տևել է  3-7 օր, որ արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն ու գաթան էին թխում: Հետո «եզմորթեքի» արարողությանը մորթում էին եզը ու մակարների հետ մսացուի մի մասը ուղարկում հարսի տուն: Փեսայի տանը հարսանիքից մի օր առաջ փեսայի հայրն ու ազգական տղամարդիկ բացում էին գինու կարասները և ամանների մեջ լցնում՝ հաջորդ օրը սեղանների վրա շարելու համար: Փեսայի ազգական երիտասարդները սափրում էին փեսային,  կտրում նրա մազերը: Հարսին նախապատրաստելու, լողացնելու, մազերը հարդարելու ծեսը ավելի շուքով էին կազմակերպում, որին ներկա էին լինում փեսայի ազգական կանայք ու աղջիկները: Ծիսական բոլոր արարողությունները ուղեկցվում էին երգ ու պարով: Դրանք հենց այն երգերն են, որ մենք ամեն օր՝ առավոտյան ընդհանուր պարապմունքին,  երգում ու սովորում ենք  մեր հարս ու փեսայի՝ Լուսինեի ու Խորենի հասանիքին ագարակում երգելու ու պարելու համար: Այս ամենը իմանալուց հետո ներկաներս պատմեցինք մեր ծնողների ամուսնության պատմությունը: Սամուելն ասաց, որ իր հայրը բանակ մեկնելուց առաջ երազում տեսել է իր ապագա մայրիկին: Հակոբի մայրիկն ու հայրիկը հանդիպել էին մի  խնջույքի ժամանակ: Իսկ իմ մայրիկն ու հայրիկը ապրել են միևնույն շենքում, նախ ընկերներ են եղել, հետո դարձել են ամուսիններ:  Ահա այսպիսի հետաքրքիր բաներ: ♥
Միլենա Մարջանյան, Քոլեջ,  1-ին կուրս

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s