Հայաստանի բուսական աշխարհը

Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1կմ2 վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Հայաստանի բուսաաշխարհագրություն

 1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։ Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան։

Տեսակային բազմազանություն

Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով։ Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ։

Ջրիմուռներ

Հայաստանում ջրիմուռները քիչ են ուսումնասիրված։ Կենսաբազմազանությունը ներկայացված է 388 տեսակով, որոնք հիմնականում պատկանում են կանաչ, դիատոմային, կապտանտառներկանաչ և դեղնանտառներկանաչ ջրիմուռներին։

ՀՀ գրեթե բոլոր մարզերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն Նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ ջիմուռներ։ Տարբեր լճերում, այդ թվում նաև Սևանա լճում ջրիմուռները առաջացնում են ջրի «ծաղկում», որն զգալիորեն վատացնում է ջրի որակը։

Քարաքոսեր

Հայաստանում հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ։

Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։

Անոթավոր բույսեր

Անոթավոր բույսերը ներառում են բարձրակարգ բույսերի խմբերը. Հայաստանում հաշվում են ավելի քան 3500 տեսակ, որը կազմում են Կովկասի ֆիտոբազմազանության շուրջ 50%-ը։

Մամուռներ

Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը , գրիմիա օվալաձևը , թելամամուռ արծաթափայլը , թելամամուռ ճմաձևը , հոմալոտեցիում Ֆիլիպեն , մարշանցիա բազմաձևը և այլն։ Հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։

ՀՀ-ում տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշվածներից 108 տեսակը հազվագյուտ է։

Գետնամուշկեր

Գետնամուշկեր հանդիպում է 2 տեսակ՝ սելագինելա շվեցարականըամենատարածված տեսակն է, որը հանդիպում է Հյուսիսային Հայաստանի խոնավ մերձալպյան ճահիճներում։

Ձիաձետեր

ՀՀ-ում հայտնի է ձիաձետերի՝ 6 տեսակ՝ ձիաձետ ընկղմված , ձիաձետ ձմեռող , ձիաձետ ճյուղավորված , ձիաձետ դաշտային  և այլն։

Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։

Մշակաբույսերի վայրի ազգակիցներ

Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն։

Հացահատիկային բույսերի ազգակիցներ

Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։

Leave a comment