Էսսե էնք կարդում

Umberto EcoԱյսօր մենք ծանոթացանք, թե ինչ է էսսեն: Էսսեն կամ ակնարկը  ստեղծագործության ձև է, որտեղ հեղինակը պատմում է իրեն հուզող ինչ-որ թեմայի մասին: Կարդացինք ՈՒմբերտո Էկոյի <<Ինչպես ուտել ինքնաթիռի մեջ>> էսսեն:
Էկոն պատմում է, թե տարբեր ինքնաթիռներում ինչպես են կերակրում: Նա դժգոհ է, որ սոուսով պատրաստված ոլոռ են մատուցում կամ Ֆրանսիական փշրվող հաց: Բաժակներն այնքան ցածր են, և սուրճն էլ այնքան շատ են լցնում, որ ուղևորը թափում  է վրան: Սնունդ տալիս են այն ժամանակ, երբ ինքնատթիռը տաատնվում է:
Այս Էսսեն ինձ դուր եկավ նրանով, որ Էկոն խոսում է մի խնդրի մասին, որ առաջին հայացքից տարօրինակ է: Հայ լրագրողը կամ գրողը երբեք  այսպիսի ակնարկ չէր գրի, այսինքն հերթը այս թեմային չէր հասնի Հայաստանում, որովհետև մեր երկրում, մեր կյանքում այնքան շատ խնդիրներ կան լուծելու, որ հերթը ինքաթիռում ուտելուն չի հասնի: Հասկացա նաև, որ Իտալիան շատ խնդիրնեեր է լուծել իր գոյության ընթացքում և անկեղծորեն նախանձում եմ : ♥

հվբ

 

Leave a comment